Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Բա շիզոֆրենիա չի՝ ի՞նչ ա

Բա շիզոֆրենիա չի՝ ի՞նչ ա
22.09.2025 | 11:40

Հայաստանի էտատոցիդ (պետականասպանություն) իրականացնող անձը, վիձիծե լի, խոնարհվում է։ Նահատակների հիշատակի առջև է խոնարհվում։

Իսկ ի՞նչ է նշանակում «նահատակների հիշատակը հարգել», «նահատակների հիշատակի առջև խոնարհվել»։ Հազարամյակներ շարունակ դա նշանակել է՝ ստանձնել հանձնառություն շարունակելու նահատակների գործը, ամեն գնով պաշտպանել նրանց նահատակության գնով ձեռք բերվածը։

Իսկ ի՞նչ է անում նշված «խոնարհվողը»։ Տառացիորեն ԶՐՈՅԱՑՆՈՒՄ Է հայ ազգի ՈՂՋ պատմության ընթացքում նահատակված ԲՈԼՈՐ հերոսների արածը։

Բա շիզոֆրենիա չի՝ ի՞նչ ա…

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 3516

Մեկնաբանություններ